• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալը» շարունակում է պատրաստվել «Ռեալ Սոսիեդադի» դեմ հանդիպմանը (ֆոտոշարք)

Հոդվածներ

«Ռեալը» շարունակում է պատրաստվել «Ռեալ Սոսիեդադի» դեմ հանդիպմանը (ֆոտոշարք)
11.09.2025
431 0

«Արքայական ակումբը» «Ռեալ Մադրիդ Սիթիում» անցկացրեց շաբաթվա իր չորրորդ մարզումը՝ շարունակելով պատրաստվել «Ռեալ Սոսիեդադի» դեմ խաղին, որը նախատեսված է Լա Լիգայի 4-րդ տուրում և կկայանա այս շաբաթ օրը «Անոետայում»:

Խաբի Ալոնսոն հավաքականների խաղերից հետո վերադարձած բոլոր ֆուտբոլիստներին արդեն իր տրամադրության տակ ուներ։

Ֆուտբոլիստները մարզումը սկսեցին մարզասրահում՝ կատարելով ճկունության և ուժային վարժություններ։ Դաշտում նրանք անցան փոխանցումների և ճնշման վարժություններին, որից հետո իրականացրին պաշտպանական ու հարձակողական, տակտիկական աշխատանքներ։ Ավարտելով գոլային իրավիճակների իրացումը, մարզումն ավարտեցին մարզասրահում ուժային վարժություններով։

Բելինգեմն ու Կամավինգան մարզման մի մասը անցկացրին խմբի հետ, մինչդեռ Էնդրիկն ու Մենդին շարունակում են իրենց վերականգնման գործընթացները։








Ամենակարդացված