• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Անչելոտին գրառում է կատարել Բեյլի՝ կարիերան ավարտելու վերաբերյալ

Հոդվածներ

Անչելոտին գրառում է կատարել Բեյլի՝ կարիերան ավարտելու վերաբերյալ
11.01.2023
1516 0

Երեկ Գարեթ Բեյլը հայտարարեց ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին։

«Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին վերհիշել է ուելսցու՝ «Բարսելոնային» խփած գեղեցիկ գոլը։ 

2014-ի ամպրիլին Բեյլը 85-րդ րոպեին հաղթանակ գոլ խփեց «Բարսելոնային» Իսպանիայի գավաթի եզրափակչում։ Գարեթը սեփական կիսադաշտից արագացում կատարեց և շրջանցելով Մարկ Բարտրային կարողացավ գնդակն ուղարկել մրցակցի դարպասը։  Այդ ժամանակ «Ռեալի» մարզիչը հենց Անչելոտին էր։ 

Իտալացի մասնագետը այդ դրվագից լուսանկար է հրապարակել և գրել. 

«Շնորհակալություն, Գարեթ։ Դա անմոռանալի էր։

Բեյլն իր հերթին մեկնաբանել է գրառումը։

«Շնորհակալություն, միստեր»։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված