Հոդվածներ

Իսկոյի նոր կյանքը Անչելոտիի օրոք
11.09.2021
2485 0

«Ալավեսի» դեմ ընդամենը 2 րոպե անցկացնելով՝ Իսկոն մեկնարկային կազմում էր «Լևանտեի» ու «Բետիսի» դեմ խաղերում ու կարող է կիրակի օրը նույնպես խաղադաշտ դուրս գալ։

29-ամյա ֆուտբոլիստը 2020 թվականի հունվարից չէր կարողանում «Ռեալում» 3 անընդմեջ խաղի մասնակցել։ 2020/21 մրցաշրջանում՝ Զիդանի օրոք, իսպանացին առաջնության 38 խաղերից միայն 8-ում էր խաղը սկսել մեկնարկային րոպեներից։

Իսկոն, ամենայն հավանականությամբ, կիրակի օրը մեկնարկային ակզմում կլինի. նա մինչմրցաշրջանային պատրաստության ժամանակ քրտնաջանորեն աշխատել է։

Մյուս կողմից, Թոնի Կրոսը վնասվածքի պատճառով չի մասնակցում խաղերի, իսկ Լուկա Մոդրիչը նույնպես բաց կթողնի հանդիպումը, քանի որ 100 տոկոսով պատրաստ չէ։

Ամեն դեպքում, կարելի է ասել, որ Կառլո Անչելոտիի ժամանելուց հետո Իսկոյի կյանքը դեպի ավելի լավն է փոխվել։ «Լևանտեի» դեմ նրա խաղը ապացուցում է, թե ինչերի է դեռ ունակ, իսկ կիրակի օրը «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում նա կրկին հնարավորություն ունի երկրպագուների ներկայությամբ ցույց տալ իր լավագույն որակները։

Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ շատ էր խոսվում, որ նա պատրաստ է լքել ակումբը, սակայն Անչելոտիի գալը, կարծես թե, ամեն ինչ գլխիվայր շրջել է։


Ամենակարդացված