• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Ինչպես են դասավորվում «Ռեալի» այն ֆուտբոլիստների գործերը, որոնք հանձնվել են վարձակալության

Հոդվածներ

Ինչպես են դասավորվում «Ռեալի» այն ֆուտբոլիստների գործերը, որոնք հանձնվել են վարձակալության
29.04.2024
1290 0

Մոտենում է մրցաշրջանի ավարտը, և այն ֆուտբոլիստները, որոնց «Ռեալը» հանձնել էր վարձակալության, ավարտում են իրենց ելույթներն այն ակումբներում, որում հանդես են եկել։

Նաչոն, ինչպես սպասվում է, ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Արքայական ակումբից», այդ պատճառով էլ Ռաֆա Մարինը, որը ավարտվող մրցաշրջանը անցկացրեց «Ալավեսում», պետք է վերադառնա և ամրապնդի «սերուցքայինների» պաշտպանությունը։

Պաշտպանից բացի, «Ռեալը» նաև այլ սաներ ունի, որոնք վարձավճարով ելույթ են ունենում իսպանական և արտասահմանյան ակումբում, սակայն միայն Լատասան, Պիտերն ու Մարվինն էր արդարացնում հույսերը։

Խուանմի Լատասա

Լատասան երկրորդ մրցաշրջանն է անցկացնում «Խետաֆեում», որտեղ շարունակում է աճել Խոսե Բորդալասի գլխավորությամբ։ Առաջին մրցաշրջանում ֆուտբոլիստը կարողացավ դրսևորել իրեն, սակայն հիմա բոլորին այլ է պատկերը։ Առաջին մրցաշրջանում նա 587 րոպե խաղաժամանակ էր ստացել, իսկ այս մրցաշրջանում նա անցկացրելէ 1588 րոպե, որից 17–ը՝ մեկնարկային կազմում, 5 գոլ 31 խաղում։

Ռեյներ

Բրազիլացու համար սա երրորդ վարձակալությունն է և նա այդպես էլ չհարմարվեց «Ֆրոզինոնեին»։ Նրա հաշվին 3 գոլ կա Ա Սերիայի 20 խաղում և գավաթում, չնայած հաջող մեկնարկյին։ Նրա իտալական արկածները չէին կարող ավելի լավ սկսվել, սակայն որոշ ժամանակ անց բրազիլացին վերադարձավ նախկին կենսակերպին։ Նրա պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականը։

Խեսուս Վալյեխո

Նա այդպես էլ չկարողացավ «Գրանադայում» ամրապնդվել կենտրոնական պաշտպանի դիրքում․ Լա լիգայի ամբողջ մրցաշրջանում նա ընդամենը 3 խաղի է մասնակցել։ «Ռեալի» հետ պայմանագիրը լրանում է 2025 թվականին։

Պիտեր Գոնսալես

Հունվարին «Վալենսիան» Պիտերին մինչև հունիս ամիսը վերցրել էր վարձակալության և պահպանում է նրա տրանսֆերը 3 միլիոն եվրոյի դիմաց գնելու կետը։ Ռուբեն Բարախան վստահում է երիտասարդ ֆուտբոլիստին և նա արդարացնում է՝ ցուցադրելով լավ ֆուտբոլ»։

Մարվին Պարկ

«Լաս Պալմասին» հաջողվեց ֆուտբոլիստին մեկ մրցաշրջանով վերցնել վարձակալության։ Նա առանցքային ֆուտբոլիստ է թիմի համար՝ աջ եզրում։  Նրա ծառայություններով արդեն սկսել է հետաքրքրվել «Վիլյառեալը»։ Եվս մեկ կանտերանո, որը կարողացավ նորամուտը նշել առաջին թիմի կազմում, սակայն ստիպված էր հեռանալ․․․


Ամենակարդացված