• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալի» 120-ամյա պատմության մեջ առաջին անգամ մեկնարկային կազմում չի եղել իսպանացի ֆուտբոլիստ (լուսանկար)

Հոդվածներ

«Ռեալի» 120-ամյա պատմության մեջ առաջին անգամ մեկնարկային կազմում չի եղել իսպանացի ֆուտբոլիստ (լուսանկար)
08.01.2023
1574 0

Լա լիգայի 16-րդ տուրում «Ռեալը» հյուրընկալվելիս 1-2 հաշվով պարտվեց «Վիլյառեալին»:

«Արքայական ակումբի» 120-ամյա պատմության մեջ առաջին անգամ մեկնարկային կազմում չկար իսպանացի ֆուտբոլիստ:

64-րդ րոպեին Օրելյեն Չուամենիին փոխարինել էր Լուկաս Վասկեսը. 31-ամյա վինգերն այդ պահին կազմի միակ իսպանացի ֆուտբոլիստն էր: 

Հաջորդ տուրում Կառլո Անչելոտիի թիմը հունվարի 11-ին` Երևանի ժամանակով 23:00-ին, կընդունի «Վալենսիային»:


Ամենակարդացված