• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Սելտայի» դեմ խաղից առաջ «Ռեալը» հարգանքի տուրք կմատուցի Լորենսո Սանսին

Հոդվածներ

«Սելտայի» դեմ խաղից առաջ «Ռեալը» հարգանքի տուրք կմատուցի Լորենսո Սանսին
10.09.2021
1552 0

560 օր անց Մադրիդի «Ռեալը» կիրակի օրը կվերադառնա «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտ։ Մարզադաշտի վերանորոգման աշխատանքները մոտեցել են ավարտին, և շատ շուտով ֆուտբոլիստները և երկրպագուները կվերադառնան իրենց սիրելի մարզադաշտ։ «Սելտայի» դեմ խաղից առաջ թիմը հարգանքի տուրք կմատուցի Լորենսո Սանսին։ 

Սանսը, ով գլխավորել է «Արքայական» ակումբը 1995-2000 թվականների ընթացքում, հեռացավ կյանքից 2020 թվականի մարտի 20-ին։ 

Ակումբը նախկինում պաշտոնապես հայտարարել էր, որ պանդեմիայի պատճառով Սանսի հրաժեշտի արարողությունը կհետաձգվի։ Ակումբը նշել էր, որ առաջին իսկ հնարավորության դեպքում իրենք հարգանքի տուրք կմատուցեն Լորենսոյին։ 

Սանսի որդին թվիթերյան իր էջում հաստատել է, որ «Սելտայի» դեմ խաղից առաջ «Ռեալը» հրաժեշտի արարողություն է կազմակերպել։ 

«Այս կիրակի մենք կվերադառնանք «Սանտիագո Բեռնաբեու» մարզդաշտ և հարգանքի տուրք կմատուցենք իմ հորը, ով այս ակումբին շատ բան է տվել։ Մեր ողջ ընտանիքի համար դա յուրահատուկ օր կլինի». նշել է Սանսի որդին։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված