Հոդվածներ

6 տրանսֆեր, որոնք «Ռեալը կարող է իրականացնել 2023 թվականին
02.01.2023
5760 0

2023 թվականին «Ռեալն», ամենայն հավանականությամբ, շատ ակտիվ կլինի տրանսֆերային շուկայում: Չեմպիոնների լիգայի գործող հաղթողն արդեն հայտարարել է, որ նոր ձեռքբերումներ չեն լինի ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում, ու գլխավոր գործարքները կկայանան ամռանը:

Marca-ն ներկայացրել է «Ռեալի» հնարավոր 6 տրանսֆերները 2023-ին:

Ջուդ Բելինգեմ. Անգլիացի կիսապաշտպանը մադրիդյան գրանդի գլխավոր տրանսֆերային նպատակն է: «Սերուցքայինները» առաջատար են տրանսֆերային մրցավազքում և պատրաստ են գործարքի կայացման համար 120 մլն եվրո վճարել Դորտմունդի «Բորուսիային»:

Ալֆոնսո Դևիս. «Բավարիայի» կանադացի պաշտպանն այն խաղացողն է, որը երկար տարիների կարող է փակել «Ռեալի» ձախ պաշտպանի գոտին:

Ֆրան Գարիսա. «Ռեալը» «Ռայո Վալյեկանոյի» հետ պայմանագրում իսպանացի պաշտպանին հետգնելու կետ ունի ու այն կարող է ակտիվացնել գալիք ամռանը:

Միգել Գուտիերես. Լա Ֆաբրիկայի սանը «Ժիրոնայից» կարող է վերադառնալ Մադրիդ: «Սերուցքայինները» ընտրություն են կատարում նրա ու Ֆրան Գարսիայի միջև:

Ռաֆայել Լեաու. Ասում են՝ Կառլո Անչելոտին պորտուգալացի վինգերի տաղանդի մեծ երկրպագու է, իսկ վերջինս մտադիր է ամռանը հեռանալ «Միլանից»:

Կիլիան Մբապե. Մադրիդում պատրաստ են ներել ԱԱ-2022-ի լավագույն ռմբարկուին ու ավելի քան 1 միլիարդ եվրո տրամադրել գործարքի կայացման ու ֆրանսիացու աշխատավարձի համար: 

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված