• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • ԱԱ-2022-ի հայտնություններից մեկը կարող է կարիերան շարունակել «Ռեալում»

Հոդվածներ

ԱԱ-2022-ի հայտնություններից մեկը կարող է կարիերան շարունակել «Ռեալում»
22.12.2022
6858 0

«Ռեալը»  շարունակում է հետևել Խորվաթիայի հավաքականի ու «Լայպցիգի» պաշտպան Յոշկո Գվարդիոլին:

Marca-ի հաղորդմամբ՝ «Սերուցքայինները» վաղուց են հետաքրքրված 20-ամյա խաղացողի ծառայություններով:

«Արքայական ակումբի» համար տրանսֆերային մրցավազքում լուրջ մրցակից է «Մանչեսթեր Սիթին», որը նույնպես մտադիր է հրավիրել խաղացողին:

Յոշկո Գվարդիոլը ԱԱ-2022-ի գլխավոր հայտնություններից մեկն է և անցկացրած 7 խաղում, խփել է 1 գոլ:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված