• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Ֆլորենտինո Պերեսի ելույթի խոսքը՝ «Ռեալի» նորեկի շնորհանդեսի ժամանակ

Հոդվածներ

Ֆլորենտինո Պերեսի ելույթի խոսքը՝ «Ռեալի» նորեկի շնորհանդեսի ժամանակ
07.07.2023
2068 0

«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերես. «Յուրաքանչյուր նոր ֆուտբոլիստի ժամանում ուրախացնում է «Ռեալի» միլիոնավոր երկրպագուների: Այսօր մենք ամրացնում ենք ներկան և ապագան:

Երիտասարդ ֆուտբոլիստները, որոնք աճում են լեգենդների կողքից, արդեն ցույց են տալիս իրենց պոտենցիալը: Նրանցից ոմանք արդեն հաղթել են բոլոր հնարավոր տիտղոսները:

Այսօր մենք ներկայացնում ենք այդ երիտասարդներից ևս մեկին: Ահռելի տաղանդով և իհարկե, եվրոպական ամենամեծ ակումբների համար ցանկալի: Բարի գալուստ Արդա Գյուլեր:

Դու, ինչպես և միլիոնավոր երեխաներ, տեսել եք մեծագույն ռեմոնտադաներ և այդ ԴՆԹ-ն առանցքային է ակումբի համար: 

Այստեղ դու զգում ես յուրահատուկ էմոցիաներ, քանի որ զգում ես միլինավոր մադրիդիստների աջակցությունը: Խաղալով այս ակումբում՝ մեծ պատասխանատվություն ես զգում: Դու երազել ես այս ակումբի մասին և այսօր երազանքդ իրականություն դարձավ: Բարի գալուստ քո նոր տուն՝ «Ռեալ Մադրիդ»:

Գյուլեր. «Նախևառաջ, շնորհակալություն ընտանիքիս և ակումբին, ինչպես նաև նախագահին՝ ջերմ խոսքերի համար: Ես ցանկանում եմ դառնալ «Ռեալի» լեգենդը: Շնորհակալություն բոլորին»:


Ամենակարդացված