Հոդվածներ

Կամավինգայի՝ ԱԱ 2022-ին մասնակցելու շանսերը գնալով մեծանում են
02.11.2022
2076 0

ԱԱ 2022-ը արդեն սարերի հետևում չէ, և մի շարք հավաքականներ արդեն ընտրել են ընդլայնված հայտացուցակները։ 

Գործող չեմպիոն Ֆրանսիայի հավաքականը այս տարի փորձելու է պահել չեմպիոնական տիտղոսը։ 

Դիդյե Դեշամը, սակայն, խնդիրներ ունի կազմի ընտրության հարցում։ Բանն այն է, որ վնասվածքների պատճառով ԱԱ 2022-ը բաց կթողնեն Նգոլո Կանտեն և Պոլ Պոգբան։ 

Սա նշանակում է, որ ֆրանսիացիները խնդիրներ են ունենալու կիսապաշտպանության ընտրության հարցում։ Այս ամենը կարող է հնարավորություն տալ «Ռեալի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգային՝ մասնակցել միջազգային գլխավոր մրցաշարին։ 

Ինչ վերաբերում է Չուամենիին, ապա գրեթե կասկածներ չկան, որ վերջինս իր տեղն ունենալու է Ֆրանսիայի հավաքականի վերջնական հայտացուցակում։ 

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված