ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի ներկայացուցիչներից մեկը՝ ֆուտբոլիստի մայրը, ցանկացել է, որ «Ռեալը» պրակտիկայում չկիրառվող կետ ներառի որդու պայմանագրում:
Ինչպես հաղորդում է Marca-ն, ֆրանսիացու մայրն առաջարկել է, որ իրենք որոշակի տոկոս ստանան ֆուտբոլիստի մարզաշապիկների վաճառքից:
Նշվում է, որ Մադրիդում պատրաստ չեն եղել դրան, և մերժել են առաջարկը: «Ռեալում» հույս ունեն, որ Մբապեի գալով՝ մարզաշապիկների վաճառքը զգալի աճ կգրանցի, սակայն զգուշանում են հավելյալ պարտավորությունից:
Հիշեցնենք, որ 23-ամյա ռմբարկուի գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է 2022 թվականի հունիսի 30-ին:
Fanat, Realmadrid.am