• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալը» հետաքրքրված է եղել «Նյուքասլի» ֆուտբոլիստի ծառայություններով

Հոդվածներ

«Ռեալը» հետաքրքրված է եղել «Նյուքասլի» ֆուտբոլիստի ծառայություններով
13.10.2022
1710 0

Մադրիդի «Ռեալը» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում հետաքրքրված է եղել «Նյուքասլի» կիսապաշտպան Բրունո Գիմարաեշի  ծառայություններով։

Ֆուտբոլիստը մեկնաբանել է այդ հետաքրքրվածությունը։ 

«Ռեալի» հետ ուղղակի պարզ զրույց է եղել։ Դա աշխարհի լավագույն ակումբն է, և հիանալի է, որ իմ ծառայություններով հետաքրքրված է նման մակարդակի թիմը։

Չնայած այդ ամենին, ես ինձ լավ եմ զգում «Նյուքասլում» և միշտ հավատացել եմ այս ակումբի ծրագրերին։ Միշտ ցանկացել եմ խաղալ Պրեմիեր Լիգայում և դա ինձ դուր է գալիս». նշել է ֆուտբոլիստը։

24-ամյա Գիմարաեշը 2022 թվականի հունվարին է դարձել «Նյուքասլի» ֆուտբոլիստ։ Ընթացիկ մրցաշրջանում նա ակումբի կազմում մասնակցել է 7 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Կողմերի միջև կնքված պայմանագիրը ուժի մեջ է մինչ 2026 թվականը։

Los Merengues, Realmadrid.am




Ամենակարդացված