Հոդվածներ

«Ռեալը» պատրաստ է Ազարին բաց թողնել անվճար
13.10.2022
2074 0

Էդեն Ազարը վերջնականապես հիասթափեցրել է «Ռեալի» ղեկավարությանը:

El Nacional-ի հաղորդմամբ՝ Ֆլորենտինո Պերեսը պատրաստ է բելգիացուն բաց թողնել անվճար, իսկ գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին որոշել է այլևս խաղաժամանակ չտրամադրել վերջինիս: 

Ազարը «Շախտյորի» հետ հանդիպման մեկնարկային կազմում էր, սակայն չտպավորեց իր խաղով: 57-րդ րոպեին վինգերը փոխարինվեց:

Հիշեցնենք, որ Էդենը «Ռեալում հանդես է գալիս 2019 թվականից:

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված