Հոդվածներ

Ռոդրիգոն կորցրել է իր ամուր տեղը «Ռեալի» մեկնարկային կազմում
08.05.2025
297 0

Բրազիլացին այլևս չի դիտարկվում որպես թիմի անփոխարինելի խաղացող, հաղորդում է AS–ը։

«Արքայական ակումբում» համոզված են՝ Գյուլերի ներկայությամբ մեկնարկային կազմն ավելի հավասարակշռված տեսք ունի։ Թուրք կիսապաշտպանի փայլուն ելույթները վերջին հանդիպումներում էականորեն փոխել են Ռոդրիգոյի կարգավիճակը թիմում։

Ինչ վերաբերում է 24-ամյա վինգերի ապագային՝ ամեն ինչ կախված է թիմի նոր գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի որոշումից։

Սակայն եթե հենց Ռոդրիգոն ցանկանա փոխել ակումբը, «Ռեալը» չի փորձի նրան պահել։ Ակումբում լավ գիտակցում են՝ հենց հիմա է հնարավոր առավելագույնը ստանալ ֆուտբոլիստի համար, որի տրանսֆերային արժեքը կազմում է 100 միլիոն եվրո։


Ամենակարդացված