Հոդվածներ

Ռյուդիգեր. «Ինչը քեզ չի սպանում, դարձնում է ավելի ուժեղ»
12.10.2022
2545 0

Մադրիդի «Ռեալի» կենտրոնական պաշտպան Անտոնիո Ռյուդիգերն իր ինստագրամյան էջում լուսանկար է հրապարակել «Շախտյորի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրում կայացած խաղին ստացած վնասվածքից:

«Ինչը քեզ չի սպանում, դարձնում է ավելի ուժեղ: Ես լավ եմ: Շնորհակալություն բոլոր հաղորդագրությունների համար»,- գրել է Ռյուդիգերը:

Հիշեցնենք, որ վնասվածքից հետո Ռյուդիգերի գլխին 20 կար են դրել՝ արյունահոսությունը դադարեցնելու համար:

Fenomeno, Realmadrid.am


Ամենակարդացված