• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Անչելոտի. «Վալվերդեն ամեն ինչ ունի Ջերարդի մակարդակին հասնելու համար»

Հոդվածներ

Անչելոտի. «Վալվերդեն ամեն ինչ ունի Ջերարդի մակարդակին հասնելու համար»
02.10.2022
1586 0

Օրերս Marca պարբերականի հետ զրույցի ընթացքում Լուիս Սուարեսը նշել էր, որ Վալվերդեն իրեն հիշեցնում է «Լիվերպուլի» լեգենդ Սթիվեն Ջերարդին։ «Օսասունայի» դեմ խաղից առաջ կայացած մամլո ասուլիսի ժամանակ «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին իր կարծիքն է հայտնել այդ համեմատության վերաբերյալ։ 

«Ես համակարծիք եմ Սուարեսի հետ։ Ֆեդերիկոն և Ջերարդը մի շարք նմանություններ ունեն։ Հիանալի է, որ նրան համեմատում են այդքան բարձր մակարդակի հասած ֆուտբոլիստի հետ։ Կարծում եմ, որ Ֆեդեն ամեն ինչ ունի այդ մակարդակին հասնելու և այն գերազանցելու համար». նշել է Անչելոտին։

Ընթացիկ մրցաշրջանում Վալվերդեն շատ կարևոր դեր է խաղում «Արքայական» ակումբում։ Նա դարձավ Լա Լիգայի՝ սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ։ Անչելոտիի հետ դժվար է վիճելը։ Վալվերդեն իրոք կարող է դառնալ մեծագույն ֆուտբոլիստ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված