Հոդվածներ

Հայրեր և որդիներ
28.08.2023
1920 0

AS-ի լրագրող Խեսուս Գալյեգոյի բլոգը

«Դա քեզ ավելի ուժեղ կդարձնի»,- ասաց Մոդրիչը՝ գրկելով Ռոդրիգոյին, երբ բրազիլացին վրիպեց 11-մետրանոց նշակետից ԱԱ-2022-ում: Այս երկուսի հարաբերությունները նման են հոր և որդու հարաբերություններին և «Սելտայի» դեմ խաղում չիրացված 11-մետրանոցը ուժեղ դառնալու ևս մի հնարավորություն է:

Մոդրիչը գիտի, որ ԱԱ-ում անհաջողությունից հետո Ռոդրիգոն պետք է կրկին խիզախություն հավաքի և պատասխանատվություն ստանձնի կարևոր պահերին: Դա օգտակար կլինի ոչ միայն երիտասարդ ֆուտբոլիստին, այլ նաև ամբողջ թիմին:

Անչելոտիի զայրույթը 11-մետրանոցից վրիպելուց հետո հասկանալի էր, քանի որ նա այլ որոշում էր կայացրել և դա չէր իրագործվել: Բայց հոգու խորքում իտալացին հասկանում էր, որ Մոդրիչը խաղադաշտում գնալով ավելի քիչ է լինելու, քան Ռոդրիգոն և անհրաժեշտ էր, որ բրազիլացին պատրաստ լինի նման դժվար իրավիճակներում պատասխանատվություն ստանձնելու:

Այս պահին «Ռեալի» կազմում չկա ոչ մի ֆուտբոլիստ, որը 11-մետրանոց իրացնելու մեծ փորձ ունի, բոլոր թեկնածուները երիտասարդ են և երիտասարդներին ոչինչ չի մնում կատարելագործվելուց բացի, չէ՞ որ բոլոր մրցաշարերում հաղթելու հայտ ներկայացնող թիմը չպետք է խնդիրներ ունենա 11-մետրանոցների հետ:


Ամենակարդացված