Հոդվածներ

«Ռեալի» պատմության այս օրը. սեպտեմբերի 23
23.09.2022
991 0

Ուշագրավ իրադարձություններ, որոնք «Ռեալի» պատմության մեջ տեղի են ունեցել սեպտեմբերի 23-ին:

• 1959

63 տարի առաջ ծնվել է Ֆերնանդո Ռոմայը, «Ռեալի» լեգենդար բասկետբոլիստը, որն ակումբում խաղացել է 1976-ից 1978 և 1979-1993 թվականներին: Նա հաղթել է երկու Եվրոպայի գավաթ, 3 Գավաթակիրների գավաթ, Կորասի գավաթ, երկու Մինչմայրցամաքային գավաթ, ԱԱԱ, 7 Իսպանիայի առաջնություն, 5 Իսպանիայի գավաթ ու Իսպանիայի սուպերգավաթ:

• 1978

44 տարի առաջ «Ռեալը» տանը 3-1 հաշվով հաղթել է «Բարսելոնային»՝ Սանտիլյանայի դուբլի ու Հենին Յենսենի գոլի շնորհիվ:

• 1979

43 տարի առաջ «Ռեալը» տանը 3-2 հաղթել է «Բարսելոնային»՝ Սանտիլյանայի, Խուանիտոյի ու Կանինգեմի գոլերի շնորհիվ: Միգել Անխելը նորամուտն է նշել խաղում:

• 2000

22 տարի առաջ «Ռեալը» տանը 4-1 հաշվով հաղթել է «Ատլետիկ Բիլբաոյին»: Գոլեր են խփել Գուտին (2), Ռոբերտո Կառլոսն ու Պեդրո Մունիտիսը: Սանտիագո Սոլարին նորամուտն է նշել «Ռեալի» կազմում:

• 2012

10 տարի առաջ Իսպանիայի սուպերգավաթի եզրափակիչում «Ռեալի» բասկետբոլի թիմը 95-84 հաշվով հաղթել է «Բարսելոնային», իսկ Ռուդի Ֆերնանդեսը (22) ամենաշատ միավորն է վաստակել ու ճանաչվել մրցաշարի MVP: Սա Պաբո Լասոյի ժամանակաշրջանում առաջին սուպերգավաթն էր:

• 2014

8 տարի առաջ «Ռեալը» 5-1 հաշվով հաղթել է «Էլչեին», իսկ Ռոնալդուն պոկերի հեղինակ դարձել: Եվս մեկ գոլ խփել է Գարեթ Բեյլը:


Ամենակարդացված