Հոդվածներ

Կամավինգան Golden Boy-ի գլխավոր հավակնորդներից մեկն է
17.09.2022
1427 0

Էդուարդո Կամավինգան տեղ է գտել Golden Boy մրցանակի 40 լավագույնների ցուցակում։ Tuttosport-ը մրցանակը շնորհում է Եվրոպայի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստին։ 

19-ամյա ֆուտբոլիստը իր երկրորդ մրցաշրջանն է անցկացնում Մադրիդի «Ռեալի» կազմում, և գնալով ավելի կարևոր դեր է ստանում Կարլո Անչելոտիի թիմում։ 

Գավիի, Պեդրիի և Բելինգեմի հետ միասին, Կամավինգան Golden Boy-ի գլխավոր հավակնորդներից մեկն է։

Օրերս Կամավինգան հրավեր է ստացել նաև Ֆրանսիայի ազգային հավաքականից։  Ֆուտբոլիստի՝ Քատար մեկնելու շանսերը մեծանում են։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված