Հոդվածներ

Սեպտեմբերի 16-ը՝ «Ռեալի» պատմության մեջ
16.09.2022
1665 0

Ուշագրավ իրադարձություններ, որոնք «Ռեալի» պատմության մեջ տեղի են ունեցել սեպտեմբերի 16-ին։

• 1953

69 տարի առաջ ծնվել է Մանուել Պելեգրինին, որը «Ռեալը» մարզել է 2009-2010 թվականներին։ Չիլիացի մարզիչը «Ռեալը» գլխավորել է 48 խաղերում, որից 36-ում հաղթել է, ինչը հաղթանակի 75 տոկոս արդյունավետություն է։ Ներկայումս նա մարզում է «Ռեալ Բետիսը»։ 

• 1967

55 տարի առաջ Մադրիդի «Ռեալը» տանը 9-1 հաշվով հաղթեց «Ռեալ Սոսիեդադին»։ Գոլեր խփեցին Վելասկեսը (3), Պիրին (2), Ամանսիոն (2), Բուենոն ու Միգել Պերեսը։

• 1968

54 տարի առաջ ծնվել է Ռաֆայել Ալկորտան, «Ռեալի» ֆուտբոլիստը 1993-ից 1997 թվականներին։ Իսպանացին մասնակցել է 134 խաղի, խփել 3 գոլ։ Նա երկու անգամ հաղթել է Իսպանիայի առաջնությունն ու Իսպանիայի սուպերգավաթը։ 

• 2014

8 տարի առաջ «Ռեալը» 5-1 հաշվով հաղթեց «Բազելին»։ «Սերուցքայիններից» գոլ խփեցին Գարեթ Բեյլը, Կրիշտիանու Ռոնալդուն, Խամես Ռոդրիգեսն ու Կարիմ Բենզեման։ Գրանցվեց նաև ինքնագոլ։

Խամեսի, Թոնի Կրոսի ու Չիչարիտոյի համար սա առաջին խաղն էր ՉԼ-ում «Ռեալի» գույներով։


Ամենակարդացված