• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Անդուխար Օլիվեր. «Ռեալի» խփած գոլի ժամանակ կանոնների խախտում չկար»

Հոդվածներ

Անդուխար Օլիվեր. «Ռեալի» խփած գոլի ժամանակ կանոնների խախտում չկար»
21.11.2020
1727 0

Քիչ առաջ Մադրիդի «Ռեալը» իր հերթական հանդիպումն անցկացրեց Լա Լիգայի շրջանակներում և կիսեց միավորները «Վիլյառեալի» հետ։

«Սերուցքայինները» հանդիպման երրորդ րոպեին կարողացան բացել հաշիվը։ Աչքի ընկավ Մարիանո Դիասը։ Սակայն այդ գոլը շատերի մոտ կասկածներ առաջացրեց։

Բանն այն էր, որ գրոհի ընթացքում կարող էր արձանագրվել խաղից դուրս վիճակ։ Եզրային մրցավարը նախ բարձրացրեց դրոշակը, այնուհետև շատ արագ իջեցրեց այն՝ հնարավորություն տալով «Ռեալի» ֆուտբոլիստներին շարունակել գրոը։Նախկին մրցավար Անդուխար Օլիվերը մեկնաբանել է այդ դրվագը։

«Ռեալի» գոլի ժամանակ կանոնների խախտում չկար։ Լուկաս Վասկեզը խաղից դուրս վիճակում էր, սակայն նա չազդեց գրոհի ընթացքին, ուստի կարելի էր շարունակել գրոհը, ինչն էլ «Ռեալի» ֆուտբոլիստները արեցին». ասել է Օլիվերը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված