• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Վիլյառեալ» 1-1 «Ռեալ Մադրիդ». «Ռեալը» հերթական միավորներն է կորցնում

Հոդվածներ

«Վիլյառեալ» 1-1 «Ռեալ Մադրիդ». «Ռեալը» հերթական միավորներն է կորցնում
21.11.2020
2020 0

Կայացավ Լա Լիգայի հերթական տուրի «Վիլյառեալ» - «Ռեալ Մադրիդ» հանդիպումը։

Խաղը բավական լավ սկսվեց «Արքայական» ակումբի համար։ Արդեն երրորդ րոպեին «Սերուցքայիններին» հաջողվեց բացել հանդիպման հաշիվը։ Դանի Կարվախալի կատարախ փոխանցումից հետո գլխի հարվածով աչքի ընկավ Մարիանո Դիասը։

Սակայն խփած գոլից հետո Զիդանի սաները սկսեցին շատ ավելի պասիվ գործել։

Դաշտի տերերը ավելի շատ էին լինում գնդակով և կարելի է ասել վերահսկում էին իրավիճակը, միևնույն ժամանակ փորձելով հաշվի մեջ հավասարություն մտցնել։ Իսկ «Ռեալը» իր խաղը կառուցում էր հակագրոհների վրա։

Երկրորդ խաղակեսում «Վիլյառեալի» ֆուտբոլիստները ավելի մեծ ուժեր էին կենտրոնացրել հարձակման վրա։

Ունայի Էմերիի սաները անընդհատ փորձում էին գտնել Կուրտուայի դարպասը տանող ճանապարհը և նրանց դա հաջողվեց միայն խաղավերջում։

76-րդ րոպեին Ժերար Մորենոն հստակ իրացրեց 11 մետրանոցը և հաշվի մեջ հավասարություն մտցրեց։

Հանդիպման մնացած հատվածում երկու թիմերն էլ ամեն ինչ անում էին հաղթանակ կորզելու համար, սակայն խաղում այլևս գոլեր չգրանցվեցին։

Այսպիսով «Ռեալը» հերթական միավորներն է կորցնում։

«Վիլյառեալ» 1-1 «Ռեալ Մադրիդ»

Գոլերը՝ Մարիանո (3), Մորենո (76):


ՏԵՍԱՆՅՈՒԹ

Los Merengues, Realmadrid.am 


Ամենակարդացված