Հոդվածներ

Daily Star. «Ռեալը» մտադիր է օգտվել Լապորտի շուրջ ստեղծված իրավիճակից
16.02.2021
1725 0

«Ռեալը» մտադիր է պայմանագիր կնքել «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Այմերիկ Լապորտի հետ, տեղեկացնում է Daily Star-ը:

Աղբյուրի հաղորդմամբ, իսպանացին դուրս է մնացել «քաղաքայինների» մեկնարկային կազմից և կարիերան շարունակելու այլ ուղղություններ է փնտրում: Մադրիդում կարծում են, որ 26-ամյա ֆուտբոլիստը բավականին փորձ ունի ու հաջողությամբ կարող է ամրապնդել պաշտպանության կենտրոնը:

«Սերուցքայինները» պատրաստ են գործարքի համար վճարել 57 մլն եվրո:

ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում Լապորտն անցկացրել է ընդամենը 8 հանդիպում:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված