Հոդվածներ

Ռոդրիգոն իր 100-րդ հանդիպումն անցկացրեց «Ռեալի» կազմում
21.04.2022
1760 0

«Օսասունայի» դեմ հանդիպումը 100-րդն էր Ռոդրիգոյի համար Մադրիդի «Ռեալի» կազմում։ Բրազիլացին, ով այդ խաղում վաստակեց երկու 11 մետրանոց, այս ցուցանիշին հասել է «Արքայական» ակումբի կազմում իր երրորդ մրցաշրջանում։ 

Այդ 100 հանդիպումներից 69-ը Ռոդրիգոն անցկացրել է Լա Լիգայում, 24-ը՝ ՉԼ-ում, 4-ը՝ Իսպանիայի գավաթի խաղարկությունում և 3-ը՝ Իսպանիայի սուպերգավաթի խաղարկությունում։

Բրազիլացուն այս ընթացքում հաջողվել է դառնալ 13 գոլի հեղինակ, որոնցից 8-ը նա խփել է ՉԼ-ում։ 

Ռոդրիգոն «Ռեալի» կազմում մինչ այս նվաճել է 3 տիտղոս։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված