Հոդվածներ

Անչելոտին՝ ՈՒԵՖԱ-ի վարկածով տարվա լավագույն մարզիչ
26.08.2022
1558 0

ՈՒԵՖԱ-ի վարկածով Կարլո Անչելոտին ճանաչվեց 2021/22 մրցաշրջանի լավագույն մարզիչ։  Իտալացի մասնագետը մրցանակը ստացավ ՉԼ-ի խմբային փուլի վիճակահանությունից հետո։ Լավագույն մարզչի տիտղոսի համար պայքարում նա իր հետևում թողեց Յուրգեն Կլոպին և Պեպ Գվարդիոլային։

«Շնորհակալ եմ այս մրցանակի համար։ Շնորհակալ եմ իմ ուսուցչին՝ Արիգո Սակիին։ Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել ֆուտբոլիստներին, մարզիչներին, ակումբի մյուս անդամներին, երկրպագուներին և իմ ընտանիքին։ Նաև հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին՝ աշխարհի լավագույն ակումբը կրկին մարզելու հնարավորություն տալու համար։ 

Հաղթանակի գաղտնիքը քրտնաջան աշխատանքն ու ֆուտբոլիստների վարպետությունն են։ Հանդերձարանում ուղղակի հիանալի մթնոլորտ է տիրում։ Երիտասարդներն ու վետերանները կապված են միմյանց հետ։ Մեր հաղթանակներին մեծապես նպաստեց նաև երկրպագուների աներևակայելի աջակցությունը». նշել է Անչելոտին։ 

Կարլո Անչելոտին դարձավ միակ մարզիչը, ում հաջողվել է 4 անգամ նվաճել ՉԼ-ի գավաթը։ Նա նաև միակ մարզիչն է, ով հաղթել է թոփ-5 առաջնություններում։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված