• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Էվերթոնը» պատրաստ է 20 մլն եվրո վճարել Իսկոյի տեղափոխության համար

Հոդվածներ

«Էվերթոնը» պատրաստ է 20 մլն եվրո վճարել Իսկոյի տեղափոխության համար
19.11.2020
1350 0

«Ռեալի» կիսապաշտպան Իսկոն կարիերան կարող է շարունակել Անգլիայում:

Ինչպես հաղորդում է bola.tempo.co-ն, իսպանացու ծառայություններով լրջորեն սկսել է հետաքրքրվել «Էվերթոնը»:

Նշվում է, որ 28-ամյա ֆուտբոլիստին «իրիսների» կազմում ցանկանում է տեսնել անձամբ Կարլո Անչելոտին:

Անգլիական ակումբը պատրաստ է 20 մլն եվրո վճարել գործարքի կայացման համար:

Իսկոյի՝ «Ռեալի» հետ գործող պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2022 թվականը:

Fanat, Realmadrid.am 


Ամենակարդացված