Հոդվածներ

«Ռեալը» մոտ է «Բարսելոնայի» սանի տրանսֆերը իրականացնելուն
06.08.2022
2999 0

Ռամոն Ալվարես դե Մոնի փոխանցմամբ, Մադրիդի «Ռեալը» առաջարկով դիմել է Լևերկուզենի «Բայերին»՝ հարձակվող Իկեր Բրավոյի տրանսֆերային իրավունքները ձեռք բերելու համար։

Բրավոն «Բարսելոնայի» սան է։ Կատալոնական ակումբի ակադեմիայում նա հանդես է եկել 2010-21 թվականների ընթացքում։  Marca-ի հաղորդմամբ, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև Մադրիդի «Ատլետիկոն»։ 

17-ամյա ֆուտբոլիստը կարող է խաղալ ինչպես կենտրոնական հարձակվողի, այնպես էլ աջ վինգերի դիրքում։ «Բայերի» Մ19 տարեկանների կազմում նա մասնակցել է 14 հանդիպման՝ դառնալով 7 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Իսպանիայի Մ17 տարեկանների հավաքականի կազմում Բրավոն մասնակցել է 14 հանդիպման և դարձել 11 գոլի հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված