• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Վինիսիուսը պատմել է, թե ինչ է ասել իրեն Անչելոտին նախորդ մրցաշրջանից առաջ

Հոդվածներ

Վինիսիուսը պատմել է, թե ինչ է ասել իրեն Անչելոտին նախորդ մրցաշրջանից առաջ
06.08.2022
2862 0

Վինիսիուս Ջունիորը պատմել է, թե ինչ է ասել իրեն Կարլո Անչելոտին նախորդ մրցաշրջանի մեկնարկից առաջ։ 

«Երբ Անչելոտին վերադարձավ «Ռեալ», նա զանգահարեց ինձ ու բացատրեց, թե ինչ կարող եմ անել ես մրցաշրջանի ընթացքում։ Անկասկած, դա ինձ համար շատ կարևոր էր։

Բոլոր ֆուտբոլիստներին էլ հաճելի է, երբ տեղ են գտնում մեկնարկային կազմում՝ հատկապես, երբ դու խաղում ես աշխարհի մեծագույն ակումբի կազմում, որտեղ բոլորը բարձր մակարդակի վրա են». նշել է Վինիսիուսը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված