Հոդվածներ

Անչելոտի. «Ռեալը» պայքարելու է բոլոր 6 տիտղոսների համար»
05.08.2022
2321 0

Գալիք մրցաշրջանում Մադրիդի «Ռեալը» հնարավորություն կունենա նվաճելու 6 տիտղոս։

«Սերուցքայինների» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին նշել է, որ թիմը պայքարելու է բոլոր տիտղոսների համար։

«Սուպերգավաթի խաղից առաջ մեր իրադրությունը ավելի վատն է, քան «Այնտրախտինը», քանի որ նրանք ավելի վաղ են սկսելու մրցաշրջանը, սակայն մենք պայքարելու ենք հաղթանակի համար։ 

Մենք միայն առաջ ենք նայում։ Նախորդ մրցաշրջանի հաղթանակները մեզ ուժ են տալիս  ու ժամանակն է կենտրոնանալ առաջիկա խաղերի վրա։ 

Գալիք մրցաշրջանում մենք պայքարելու ենք բոլոր 6 տիտղոսների համար». նշել է Անչելոտին։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված