Հոդվածներ

Լևանդովսկի. «Չեմ ուզում, որ ինձ համեմատեն Բենզեմայի հետ»
05.08.2022
2350 0

ESPN FC-ի հետ զրույցի ընթացքում «Բարսելոնայի» նորեկ Ռոբերտ Լևանդովսկին մեկնաբանել է Կարիմ Բենզեմայի հետ սպասվող մրցակությունը։

«Կարիմ Բենզեման ֆանտաստիկ ֆուտբոլիստ է։ Նա դա ցույց տվեց նախորդ մրցաշրջանում՝ հատկապես «Չելսիի», «ՊՍԺ»-ի և «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղերում։ 

Լա Լիգայում նա 10-12 մրցաշրջան է անցկացրել և շատ բան գիտի այս առաջնության մասին։ ՉԼ-ում նա ցույց տվեց, որ լավագույններից մեկն է։  Կարծում եմ, որ բոլորին է հաճելի, որ Լա Լիգայում հանդես են գալիս թոփ մակարդակի հարձակվողներ։  Միգուցե երկրպագուների համար հետաքրքիր է լինելու։ Չեմ ուզում համեմատվել Կարիմի հետ, քանի որ նա այստեղ է վաղուց, իսկ ինձ համար ամեն բան դեռ նոր է սկսվում». նշել է լեհ հարձակվողը։

Գալիք մրցաշրջանում Լևանդովսկին լինելու է «Բարսելոնայի» հարձակման առաջատարը, իսկ Չավիի թիմը փորձելու է խլել «Ռեալից» չեմպիոնի տիտղոսը։ 

Նախորդ մրցաշրջանում Լևանդովսկին անցկացրած 46 խաղերում դարձել է 50 գոլի հեղինակ։ Բենզեման նույնպես մասնակցել է 46 հանդիպման և այդ ընթացքում հասցրել դառնալ 44 գոլի հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված