Հոդվածներ

Հայտնի է, թե ով է սպասարկելու Եվրոպայի սուպերգավաթի հանդիպումը
04.08.2022
1709 0

ՈՒԵՖԱ-ն նշանակել է այն մրցավարական անձնակազմը, որը սպասարկելու է Մադրիդի «Ռեալի» և «Այնտրախտի» միջև կայանալիք Եվրոպայի սուպերգավաթի հանդիպումը։ 

Գլխավոր մրցավարը լինելու է անգլիացի Մայքլ Օլիվերը։ 

Այդ խաղում առաջին անգամ ՈՒԵՖԱ-ն կիրառելու է նաև ավտոմատ կերպով խաղից դուրս վիճակը արձանագրելու համակարգը։ 

Թիմերի միջև հանդիպումը կայանալու է օգոստոսի 10-ին։ 

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված