Հոդվածներ

«Ռեալն» ու Ասենսիոն չեն կարողացել համաձայնության գալ
28.06.2022
1925 0

«Ռեալի» վինգեր Մարկո Ասենսիոն մինչև 2023 թվականի ամառ կհեռանա ակումբից:

Ինչպես հաղորդում է COPE-ն, «սերուցքայինները» որոշել են նոր պայմանագիր չառաջարկել իսպանացուն:

Մարկոն ավելի բարձր աշխատավարձ էր պահանջել, ինչին մադրիդյան ակումբը բացասական պատասխան էր տվել:

Ամենայն հավանականությամբ, «Ռեալն» Ասենսիոյին կվաճառի ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում, որպեսզի հաջորդ տարի բաց չթողնի ազատ գործակալի կարգավիճակով:

«Արքայական ակումբը» 30-35 մլն եվրո է պահանջում գործարքի համար: Տրանսֆերով հետաքրքրված են «Միլանն» ու «Լիվերպուլը»:

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված