• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Չելսին» պատրաստվում է առաջարկ անել Միլիտաոյին. Մադրիդում հանգստություն են պահպանում

Հոդվածներ

«Չելսին» պատրաստվում է առաջարկ անել Միլիտաոյին. Մադրիդում հանգստություն են պահպանում
23.06.2022
1486 0

«Չելսին» շարունակում է հետաքրքրվել «Ռեալի» պաշտպան Էդեր Միլիտաոյի ծառայություններով:

«Ազնվականները», կարելի է ասել, մնացել են առանց պաշտպանի. Անտոնիո Ռյուդգերը տեղափոխվեց «Ռեալ», Անդրեաս Քրիստենսենն ու Սեսար Ասպիլիկուետան, ամենայն հավանականությամբ, կդառնան «Բարսելոնայի» ֆուտբոլիստ: 

Անգլիական մամուլի հաղորդմամբ՝ «ազնվականները» պատրաստվում են պաշտոնական առաջարկ անել բրազիլացի պաշտպանին, սակայն Մադրիդում հանգստություն են պահպանում. Միլիտաոյի հրաժարագինը կազմում է 250 մլն եվրո:

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված