• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Բենզեման հանդես չի գա Ֆրանսիայի հավաքականում, քանի դեռ այն գլխավորում է Դեշամը

Հոդվածներ

Բենզեման հանդես չի գա Ֆրանսիայի հավաքականում, քանի դեռ այն գլխավորում է Դեշամը
16.11.2020
1677 0

Վերջին անգամ Կարիմ Բենզեման Ֆրանսիայի ընտրանու կազմում խաղադաշտ է դուրս եկել 2015 թվականին։ 

MARCA-ի փոխանցմամբ, «Ռեալի» հարձակվողը ազգային հավաքականի կազմում հանդես չի գա այնքան ժամանակ, քանի դեռ այն գլխավորում է Դիդյե Դեշամը։ 

Մարզչին բարկացրել է այն, որ 2016 թվականին հարցազրույցի ընթացքում Բենզեման իրեն մեղադրել էր ռասիզմի մեջ։ 

Վերջին անգամ Բենզեման հավաքականի կազմում խաղացել է 2015 թվականին՝ Հայաստանի հավաքականի դեմ։ Այդ խաղում հարձակվողը դարձել է դուբլի հեղինակ։

Այժմ էլ Բենզեման չի ակնկալում, որ օրերից մի օր կրկին կարող է խաղալ ազգային հավաքականի կազմում։

Los Merengues, Realmadrid.am



Ամենակարդացված