Հոդվածներ

Կարվախալը մարզվել է ընդհանուր խմբում
12.11.2020
1458 0

Իսպանական MARCA պարբերականի փոխանցմամբ Դանի Կարվախալը լիովին ապաքինվել է վնասվածքից և այսօր մարզվել է ընդհանուր խմբում։ 

Իսպանացին այս մրցաշրջանի մեկնարկից խաղադաշտ դուրս չէր եկել, սակայն հավաքականների խաղերից հետո նա պատրաստվում է վերադառնալ խաղադաշտ։ 

Իսկ Ալվարո Օդրիոսոլան և Լուկաս Վասկեսը, ովքեր այս ընթացքում փոխարինում էին Կարվախալին, մարզվել են մարզասրահում և շարունակում են վերականգնվել վնասվածքներից։ 

Կարիմ Բենզեման նույնպես անհատական մարզում է անցկացրել, քանի որ շարունակում է մկանային ցավեր զգալ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված