• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Բորուսիան» 5 մլն եվրո բոնուս կստանա Բելինգեմի համար, եթե «Ռեալը» հաղթի ՉԼ-ն

Հոդվածներ

«Բորուսիան» 5 մլն եվրո բոնուս կստանա Բելինգեմի համար, եթե «Ռեալը» հաղթի ՉԼ-ն
09.05.2024
669 0

Եթե «Ռեալը» հաղթի Չեմպիոնների լիգայի եզրափակչում, ապա Դորտմունդի «Բորուսիան» Բելինգեմի համար հավելյալ բոնուս կստանա։ 

Ավելի վաղ նշվում էր, որ այդ բոնուսը կարող է կազմել մոտ 25 մլն եվրո։ Սակայն Sky-ւ լրագրող Պատրիկ Բերգերի պնդմամբ, բոնուսը կկազմի 5 մլն եվրո։

Ընդհանուր բոնուսների թիվը կազմում է 30.9 մլն եվրո։ Տրանսֆերի ֆիքսված գումարը եղել է 103 մլն եվրո, որն «Արքայական» ակումբը վճարելու է 6 տարիների ընթացքում։

«Բորուսիան» և «Ռեալը» ՉԼ-ի եզրափակչում կհանդիպեն միմյանց հունիսի 1-ին։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված