• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Նաչո. «Տիտղոսը այժմ ավելի մոտ է մեզ, սակայն առջևում դեռ շատ կարևոր հանդիպումներ կան»

Հոդվածներ

Նաչո. «Տիտղոսը այժմ ավելի մոտ է մեզ, սակայն առջևում դեռ շատ կարևոր հանդիպումներ կան»
19.04.2022
1880 0

«Սևիլիայի» նկատմամբ տարած հաղթանակից հետո Նաչո Ֆերնանդեսը կիսվել է իր տպավորություններով։ 

«Լա Լիգան դեռ չի  ավարտվել, սակայն եթե հաշվի առնենք, թե ինչ մրցակցի դեմ էինք խաղում, և ինչպես էին դասավորվել հանգամանքները առաջին կեսից հետո, ապա սա անչափ կարևոր հաղթանակ էր մեզ համար հոգեբանական տեսանկյունից։  Երկրորդ կեսում մենք շատ ավելի ուժեղ էինք, քան մրցակիցը ու արժանի էինք այս հաղթանակին։ Թիմը բնավորություն ցույց տվեց և հասավ իր նպատակին։ 

Առաջին կեսում նրանք ավելի լավ էին խաղում, քան մենք։ «Սևիլիան» սեփական հարկի տակ միշտ բավական ակտիվ է խաղում։ 

Ինչ վերաբերում է վիճահարույց դրվագներին, ապա դրանք ֆուտբոլում միշտ եղել են, կան ու կլինեն։ Նման իրավիճակներում յուրաքանչյուրը որոշումը տեսնում է իր օգտին, ուստի ես չեմ ցանկանում մեկնաբանել դրանք։ Ինձ համար ամենակարևորը իմ թիմի հաղթանակն էր։ 

Լա Լիգայի տիտղոսը այժմ ավելի մոտ է, սակայն առջևում դեռ շատ կարևոր հանդիպումներ կան։ Պետք է շարունակենք նույն ոգով». նշել է Նաչոն։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված