Հոդվածներ

«Ռեալը» շանս չտվեց «Ռեալ Սոսյեդադին»` 4-1 (տեսանյութ)
05.03.2022
2774 0

Լա լիգայի 27-րդ տուրում «Ռեալը» սեփական հարկի տակ մրցեց «Ռեալ Սոսյեդադի» հետ ու կարողացավ 4-1 հաշվով հաղթել։

Առաջինը հաշվի մեջ առաջ անցան հյուրերը (Օյարսաբալ 10՛), որից հետո «արքայական» ակումբը 4 գոլով պատասխանեց. (Կամավինգա 40՛, Մոդրիչ 43՛, Բենզեմա 76՛ 11-մ, Ասենսիո 79՛):

«Ռեալը» 63 միավորով շարունակում է գլխավորել Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։ «Ռեալ Սոսյեդադը» 44 միավորով 6-րդն է։

Հաջորդ տուրում «Արքայական ակումբը» մարտի 15-ին արտագնա խաղում կմրցի «Մալյորկայի» հետ։ «Ռեալ Սոսյեդադը» մարտի 13-ին տանը կընդունի «Ալավեսին»։


Ամենակարդացված