Հոդվածներ

Բենզեման խնդրել է թիմակիցներին դեռևս չստորագրել գնդակի վրա
07.04.2022
3001 0

Բենզեման որոշել է բուռն կերպով չտոնել «Չելսիի» դարպասը ձևակերպած հեթ-տրիկը: Այս մասին հաղորդում է Cuatro-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ խաղից հետո «Ռեալի» ավագը մրցավարներից վերցրել է հանդիպման գնդակը. հանդերձարանում Կարիմը խնդրել է խաղընկերներին դեռևս չստորագրել գնդակի վրա: 

Սովորաբար, նման դեպքերում թիմակիցները ստորագրում և բարեմաղթանք են գրում: Ֆրանսիացի ռմբարկուն որոշել է հետաձգել այդ արարողակարգը մինչև «Չելսիի» հետ դիմակայության ավարտը:

Փորձառու խաղացողը չի ցանկացել, որ «Ռեալի» հանդերձարանում ավելորդ էյֆորիա տիրի և խաղընկերներին կոչ է արել պահպանել սառնասրտություն:

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված