• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Ամռանը Կրոսը կհեռանա Գերմանիայի հավաքականից ու կկենտրոնանա «Ռեալի» վրա

Հոդվածներ

Ամռանը Կրոսը կհեռանա Գերմանիայի հավաքականից ու կկենտրոնանա «Ռեալի» վրա
29.03.2021
2434 0

Եվրոպայի առաջնությունից հետո «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը կհեռանա հավաքականից ու կկենտրոնանա ակումբային մրցելույթների վրա, տեղեկացնում է Bild-ը:

31-ամյա կիսապաշտպանը գտնում է, որ նման տեմպը պահելու համար անհրաժեշտ է կենտրոնանալ միայն մեկ ուղղությամբ:

Հիշեցնենք, որ գերմանացին հավաքականում մեկնարկել էր 2010 թվականին: Մինչև հիմա նա դարձել է 17 գոլի հեղինակ:

2014 թվականին Գերմանիայի հավաքականի կազմում Կրոսը նվաճել էր աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված