Հոդվածներ

«Ռեալը» և «Չելսին» քննարկում են Ազարի վարձակալության տարբերակը
23.02.2022
3760 0

Հայտնի լրագրող Ռամոն Ալվարեսի փոխանցմամբ, Մադրիդի «Ռեալը» և «Չելսին» բանակցություններ են վարում Էդեն Ազարի՝ վարձակալության հիմունքներով «Չելսի» հնարավոր վերադարձի ուղղությամբ։ 

«Ազնվականները» մտադիր են վերադարձնել Ազարին, ով Պրեմիեր Լիգայում բավական մեծ հաջողությունների է հասել։ 

Մյուս կողմից նշվում է, որ «Սերուցքայինները» դեմ չեն ազատվել բելգիացուց, քանի որ վերջինս այդպես էլ չկարողացավ գտնել իր տեղը «Ռեալում»։ 

Ազարի հեռանալը կարող է նպաստել նաև Հոլանդի տրանսֆերին, քանի որ այդ պարագայում «Ռեալը» ավելի շատ ֆինանսական միջոցներ կկարողանա ներդնել նորվեգացու տրանսֆերը իրականացնելու համար։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված