Հոդվածներ

Վիճակագրական տվյալներ՝ «Ալավեսի» դեմ խաղից հետո
20.02.2022
1742 0

Լա լիգայի 25-րդ տուրում «Ռեալը» սեփական հարկի տակ 3-0 հաշվով հաղթեց «Ալավեսին»։

1. Բենզեման «Ռեալի» մարզաշապիկով իր 285-րդ հանդիպումն անցկացրեց Լա լիգայում։ Այս ցուցանիշով նա հավասարվեց Խենտոյին ու Բույոյին, որոնց հետ 10-րդ հորիզոնականն է կիսում Լա լիգայում ամենաշատ հաղթանակներ տարած ֆուտբոլիստների ցանկում։

2. Այս մրցաշրջանում Ասենսիոն 5 գոլ է խփել տուգանային հրապարակից դուրս։ Թոփ 5 առաջնություններում նա այս ցուցանիշով զիջում է միայն Մալինովսկիին՝ 6 գոլ։

3. Ասենսիոյի գոլը առաջինն էր «Ռեալի» համար՝ վերջին խաղերում տուգանային հրապարակից դուրս կատարած 59 հարվածներից հետո։

4. Վինիսիուսի գոլի ժամանակ «սերուցքայինները» 14 ճշգրիտ փոխանցում են կատարել։ Սա 2022 թվականին Լա լիգայի 3-րդ լավագույն արդյունքն է։

5. Բենզեման ու Վինիսիուսը «Ռեալի» կազմում 45 գոլի են մասնակցել Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում։

6. «Ռեալը» 7-րդ անընդմեջ խաղում չի կարողանում առաջին խաղակեսում գոլ խփել մրցակցի դարպասը։


Ամենակարդացված