• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Կարլո Անչելոտի «Անկեղծ կասեմ՝ «Բարսելոնան» լավ հանդիպում անցկացրեց»

Հոդվածներ

Կարլո Անչելոտի «Անկեղծ կասեմ՝ «Բարսելոնան» լավ հանդիպում անցկացրեց»
13.01.2022
2501 0

«Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոսել է «Բարսելոնայի» դեմ հանդիպման մասին:

«Բարդ խաղ էր, երկու թիմն էլ լավ գործեց: Բավականին տանջվեցինք այս արդյունքին հասնելու համար: 

Հանդիպումը գերազանց սկսեցինք ու միտված էինք հակագրոհելու: Արդյունքում առաջ անցանք հաշվի մեջ, ու մեր արդյունավետությունը նվազեց: Առաջին կեսում արժանի էինք հաղթանակի, երկրորդում հավասար խաղ էր:

Անկեղծ կասեմ՝ «Բարսելոնան» լավ հանդիպում անցկացրեց:

Բենզեմայի հետ ամեն ինչ կարգին է, լուրջ վնասվածք չկա»,- եզրափակել է իտալացին:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված