Հոդվածներ

Միգելի տարին
05.01.2022
1655 0

Միգել Գուտիերեսը խոցային կոլիտի պատճառով բաց թողեց 2020/21 մրցաշրջանի մեկնարկը, ինչի պատճառով շատ նիհարեց ու ֆիզիկական թուլություն զգաց։ Բայց նա թևաթափ չեղավ ու շարունակեց աշխատել, որ լավ ֆիզիկական մարզավիճակ հավաքի։

Ոչ սպեցիֆիկ խոլային կոլիտը հիվանդություն է, որը Միգելին խանգարելու է ամբողջ կարիերայի ընթացքում։ Նույն իրավիճակում է նաև Նաչոն։ Երբ Միգելը հայտնվեց «Կաստիլյայի» լազարեթում՝ ամենակարևոր փորձությունը նրա համար սպասումն էր. նա ականատես դարձավ, թե ինչպես են իր թիմակիցները (Մարվին, Արիբաս, Չուստ, Դուրո և Բլանկո) հնարավորություն ստանում ու կարողանում նորամուտը նշել «Ռեալի» առաջին թիմի կազմում։

Միգելի վերականգնողական գործընթացը հաջող էր ընթանում. Վալդեբեբասում անհատական մարզումների, տանը մարզվելու ու յուրահատուկ դիետայի շնորհիվ նա կարողացավ ոչ միայն մկանային զանգված հավաքել, այլ նաև բարելավվել իր խաղը։

Քրոնիկ հիվանդությունն ու վերականգնողական գործընթացը Միգելի համար մեծ դեր ունեցավ կարիերայում. նա իր նորամուտը նշեց Իսպանիայի Մ21 հավաքականում ու «Ռեալի» առաջին թիմի կազմում՝ մասնակցելով 10 խաղի (641 րոպե), և դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ։ 2020/21 մրցաշրջանի վերջում նա անգամ կարողացավ Մարսելոյին դուրս թողնել մրցակցությունից ու որոշ ժամանակ դառնալ թիմի հիմնական ձախ պաշտպանը։

Նրա լավ խաղը չի վրիպել «Ռեալի» ղեկավարության աչքերից և նա այս տարի «Ռեալի» ղեկավարության կողմից բարելավված ֆինանսական պայմաններով պայմանագիր է կնքել ակումբի հետ մինչև 2024 թվականը։


Ամենակարդացված