• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Կազեմիրոն դեղին քարտ ստացավ «Կադիսի» դեմ խաղում և 2021 թվականին այլևս խաղադաշտ դուրս չի գա

Հոդվածներ

Կազեմիրոն դեղին քարտ ստացավ «Կադիսի» դեմ խաղում և 2021 թվականին այլևս խաղադաշտ դուրս չի գա
20.12.2021
2079 0

«Կադիսի» դեմ խաղի առաջին կեսի միջնամասում Կազեմիրոն խախտեց կանոնները Ալյեխոյի նկատմամբ։ Մրցավարը կարող էր նրան հեռացնել խաղադաշտից, սակայն որոշեց պատժել դեղին քարտով։ 

Դա հինգերորդ դեղինն էր Կազեմիրոյի համար Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում, ինչը նշանակում է, որ բրազիլացին ստիպված է լինելու բաց թողնել թիմի առաջիկա հանդիպումը, որը կայանալու է չորեքշաբթի օրը։ «Սերուցքայինները» մրցելու են «Ատլետիկ Բիլբաոյի» հետ։ 

Այդպիսով Կազեմիրոն ավարտեց իր ելույթները 2021 թվականին։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված