• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Պոչետինո. «ՊՍԺ»-ն բավարար մակարդակ ունի՝ «Ռեալի» արգելքը հաղթահարելու համար»

Հոդվածներ

Պոչետինո. «ՊՍԺ»-ն բավարար մակարդակ ունի՝ «Ռեալի» արգելքը հաղթահարելու համար»
15.12.2021
1908 0

«ՊՍԺ»-ի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Պոչետինոն մեկնաբանել է «Ռեալի» դեմ կայանալիք հանդիպումները։ 

«Մեզ շատ բարդ երկու հանդիպումներ են սպասվում, քանի որ մրցելու ենք լավ մարզիչ և ֆուտբոլիստներ ունեցող ակումբի հետ։  «Ռեալը» սովոր է հաղթել ՉԼ-ում։ Նրանք մեծ փորձ ունեն։ Պարզ է, որ մեզ համար շատ բարդ է լինելու։ 

Մենք լավ թիմ ունենք և պետք է այդ խաղերին մոտենանք լավագույն մարզավիճակով։ «ՊՍԺ»-ն բավարար մակարդակ ունի՝ «Ռեալի» արգելքը հաղթահարելու համար։ 

Փետրվարին մեծ դեր է խաղալու թիմերի ֆիզիկական պատրաստվածությունը։ Յուրաքանչյուր ֆուտբոլիստի հետ պետք է անհատապես աշխատենք, որպեսզի այդ խաղերին մոտենանք լավագույն մարզավիճակով։ 

Նման խաղերում մեծ դեր է խաղում հաջողությունը։ Օրինակ խաղի ելքի վրա կարող են ազդել վնասվածքները։ Սա փլեյ-օֆֆ է, և այս խաղերը անցկացվում են հատուկ ժամանակահատվածում։ Արդյունքի վրա կարող են ազդել շատ գործոններ». նշել է Պոչետինոն։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված