Հոդվածներ

Անչելոտին 150-րդ հանդիպումն անցկացրեց Մադրիդի «Ռեալի» ղեկին
21.01.2022
1583 0

Երեկ Մադրիդի «Ռեալը» Իսպանիայի գավաթի խաղարկության շրջանակում պարտության մատնեց «Էլչեին»՝ նվաճելով հաջորդ փուլի ուղեգիր։

Այդ հանդիպումը 150-րդն էր Կարլո Անչելոտիի համար Մադրիդի «Ռեալի» ղեկին։ 

Այդպիսով նա դարձավ 8-րդ մարզիչը, ում հաջողվել է «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնում հատել 150 հանդիպման սահմանը։ 

Այս ցուցանիշով ռեկորդակիրը Միգել Մունյոսն է, ով «Արքայական» ակումբի ղեկին 605 հանդիպում է անցկացրել։ Երկրորդ հորիզոնականում Զինեդին Զիդանն է՝ անցկացրած  263 հանդիպումներով։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված