• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Բենզեման մարզվել է ընդհանուր խմբի հետ և կմասնակցի մադրիդյան դերբիին

Հոդվածներ

Բենզեման մարզվել է ընդհանուր խմբի հետ և կմասնակցի մադրիդյան դերբիին
12.12.2021
1581 0

Երեկ Կարիմ Բենզեման ամբողջական մարզում է անցկացրել ընդհանուր խմբի հետ, ինչը բնականաբար լավ նորություն է «Սերուցքայինների» համար։ 

Կարիմը անհարմարություններ էր զգացել «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղում և ստիպված եղավ բաց թողնել «Ինտերի» դեմ հանդիպումը, բայց ամեն դեպքում նրա մոտ լուրջ վնասվածք չկար։  Ավելի վաղ նշվում էր, որ «Ռեալում» դրական են տրամադրված Բենզեմայի հարցում և հուսով են, որ նա կմասնակցի «Ատլետիկոյի» դեմ խաղին, սակայն չէին ցանկանում ռիսկի դիմել։ Արդեն այսօր նշվում է, որ ֆրանսիացին լինելու է «Ռեալի» մեկնարկային կազմում, ինչը նշանակում է, որ նա որևէ ցավ չունի։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված