• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Անչելոտի. «Հույս ունեմ մնալ «Ռեալում» 14 տարի, ինչպես դա արել է Սիմեոնեն»

Հոդվածներ

Անչելոտի. «Հույս ունեմ մնալ «Ռեալում» 14 տարի, ինչպես դա արել է Սիմեոնեն»
12.12.2021
2365 0

«Ատլետիկո Մադրիդի» դեմ խաղից առաջ «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին բավական հարգալից է արտահայտվել մրցակցի հասցեին։ 

«Սիմեոնեն «Ատլետիկոյում» շատ կարևոր բան է ստեղծել և հենց դա է պատճառը, որ նրանք Եվրոպայում ուժեղագույնների թվում են։ Նրանք յուրաքանչյուր մրցաշրջանում պայքարի մեջ են և տիտղոսներ են նվաճում։  Սիմեոնեն շարունակում է վստահ առաջ տանել իր թիմին։ Նա երկար տարիներ գլխավորում է այդ ակումբը և ունի իր հստակ ձեռագիրը։  Հույս ունեմ, որ կկարողանամ մնալ «Ռեալում» 14 տարի, ինչպես դա արել է Սիմեոնեն։ 

«Ատլետիկոյում» շատ են ուժեղ ֆուտբոլիստները։ Ինձ դուր են գալիս Գրիզմանը, Սուարեսը, Դե Պաուլը։ Նրանք շատ լավ պաշտպաններ ունեն, և իհարկե, պետք է առանձնացնել դարպասապահին։ Դա ուժեղ ակումբ է ուժեղ ֆուտբոլիստներով». նշել է Անչելոտին։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված