Հոդվածներ

Կազեմիրոն բաց կթողնի «Սևիլիայի» դեմ կայանալիք հանդիպումը
10.04.2022
1841 0

«Խետաֆեի» դեմ կայացած խաղում գոլի հեղինակ դառնալուց մեկ րոպե անց Կարլոս Կազեմիրոն արժանացավ դեղին քարտի, որը նրան հնարավորություն չի տա մասնակցել հաջորդ տուրում կայանալիք «Սևիլիայի» դեմ հանդիպմանը։ 

Բրազիլացին բավական բուռն արձագանքեց հանդիպման գլխավոր մրցավար Կարլո Սոտո Գրանդոյի որոշմանը, որի համար պատժվեց դեղին քարտով։ Դա նրա 5-րդ դեղինն էր ընթացիկ մրցաշրջանում, ուստի հաջորդ տուրում Անչելոտին ստիպված է լինելու իր առանցքային ֆուտբոլիստներից մեկին փոխարինող գտնել։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված